ԱՄՆ միջուկային սուզանավը ժամանել է Հարավային Կորեա համատեղ ռազմական վարժանքներին մասնակցնելու  համար։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը ՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։

«Սուզանավը ժամանել է պլանավորված վարժանքներին մասնակցելու համար»,- հայտարարել է հարավկորեական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, մեջբերում է Gazeta-ն։

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին առաջարկել էր դադարեցնել միջուկային փոձարկումները, եթե ԱՄՆ-ն չեղարկի Հարավային Կորեայի հետ համատեղ վարժանքները։ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի այդ առաջարկը գնահատել էր իբրեւ «թաքնված սպառնալիք»։ Հյուսիսային Կորեայում քննադատության էին ենթարկել ամերիկյան իշխանությունների կողմից իրենց առաջարկը մերժելը՝ նման քայլը որակելով իբրեւ «հիմարություն»։