Կիեւյան կամրջից հունվարի 29-ին նետված 15-ամյա աղջկա գիտակցությունը տեղն է, սակայն վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Նրա խոսքով՝ փետրվարի 1-ին աղջկա մոտ բարդություններ էին առաջացել՝ թոքերի հետ կապված, սակայն այժմ ամեն ինչ նորմալ է:

«Ինքնուրույն շնչում է արդեն, հույս ունենք, որ նման բարդություններ այլեւս չեն առաջանա»,- հավելեց Սուրեն Մակարյանը:

Նշենք, որ 15-ամյա աղջիկը ընկնելու հետեւանքով ստացել է գլխուղեղի, կրծքավանդակի սալջարդ:

Հիշեցնենք, որ դեպքը պատահել էր հունվարի 29-ի երեկոյան: Աղջկան առաջինը նկատել են տարածքում աշխատող բանվորները եւ շտապօգնություն կանչել: Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-110-րդ հոդվածի հատկանիշներով։