Երեւան քաղաքի Նոր-Նորք համայնքի 4-րդ զանգվածի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնում վերջերս 53 համարի երթուղային ավտուբուսի գործունեությունը 4-րդ զանգվածից դադարեցնելու եւ այլ ուղղությամբ տեղափոխելու նպատակով, որն իրարանցում է առաջացրել 4-րդ զանգվածի բնակիչներին:
4-րդ զանգվածի բնակիչների հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց միակ հույսը 53 համարի ավտոբուսն էր, առանց որի բնակիչները ստիպված են 1 կմ-ից ավել ոտքով իջնել դեպի Գայի պողոտա, որպեսզի օգտվեն այլ տրանսպորտային միջոցներից: Իսկ Ջրվեժից 4-րդ զանգվածով դեպի կիլիկիա ավտոկայան գնացող 5 համարի ավտոբուսից բնակիչները արհասարակ չեն կարողանում օգտվել, որովհետեւ 5 համարի ավտոբուսը գրեթե միշտ գերծանրաբեռնված է Ջրվեժից կենտրոն տեղափոխվող բնակիչներով»:
Դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին` բնակիչները խնդրեցին անհապաղ վերականգնել ավտոբուսի գործունեությունը նույն ուղղությամբ:





























