Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 1-ին, ժամը 22.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 PQ 774 համարանիշի (վարորդ Տ. Ս.) ավտոմեքենան հարվածել է հեծանվորդի, ինչից հեծանվորդը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: