Մեկնարկել է Հայաստանի ԱԺ գարնանային նստաշրջանը: Նստաշրջանի սկզբն ազդարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ նստաշրջանի սկզբում խորհրդարանը պետք է արտահերթ ռեժիմով քննարկի «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են փոքր ու միջին բիզնեսին, որով փորձում են պատասխանել փոքր ու միջին առեւտրականների դժգոհություններին ու զանգվածային բողոքի ակցիաներին:
Բացի այդ, ԱԺ ոչ իշխանական ուժերը պատրաստվում են պահանջել քննարկման դնել հանրապետությունում պետական կառավարման ճգնաժամի մասին բանաձեւի նախագիծը: Այդ հարցն օրակարգ մտցնելու աֆռաջին փորձը կատարվել է նախորդ նստաշրջանում, բայց աջակցություն չի գտել իշխող մեծամասնության կողմից:





























