Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 3 շենքի բակից բերման են ենթարկել հունվարի 24-ից հետախուզվող, 46-ամյա Մեխակ Ֆ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մեղադրանքն է՝ ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մաս:





























