Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, հունվարի 31-ին, ժամը 02.00-ին, Խանջյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 41-ամյա Հայկ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:





























