Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 47-ամյա Ալիսա Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Ալիսա Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:





























