Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Արարատի մարզի Խաչփար գյուղի տներից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 36-ամյա Ռոման Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 29-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: