Հունվարի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Գոռավան գյուղի մի բնակչուհու տնից գողություն կատարելու մասին:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 35-ամյա Մակիչ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հյուրընկալվելով նշված տանը՝ հյուրասենյակից գողացել է թվային ֆոտոխցիկը եւ այն վաճառել Երեւան քաղաքի Սարյան փողոցում, անծանոթ քաղաքացու:
Կատարվում է քննություն:





























