Հունվարի 31-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ածխածնի օքսիդի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 38-ամյա Վարուժան Ս.-ն, 36-ամյա Լարիսա Ն.-ն, 15-ամյա Հովհաննես Ս.-ն եւ 13-ամյա Նոնա Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիվանդանոցում Լարիսա Ն.-ն հայտարարել է, որ թունավորումը ստացել են իրենց տանը` փայտյա վառարանի ծխի արտահոսքից: