Հունվարի 31-ին, ժամը 15.50-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի տարածքում հայտնաբերվել է ական:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, 53-ամյա Հրաչյա Ղ.-ն նույն գյուղի «Պռշնոտ» կոչվող տարածքում ոչխարներն արածացնելիս հայտնաբերել է «ՕԶՄ» տիպի հակահետեւակային ական:

Հիշյալ համայնքի ղեկավարը բացատրություն է տվել, որ ականը մնացել է 1992-1993 թվականներից:

Նշված տարածքը պահպանվում է ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից` մինչեւ ՀՀ ՊՆ-ի կողմից ականազերծման աշխատանքների ավարտը:

Կատարվում է հետաքննություն: