Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ավագանու նիստերի առցանց հեռարձակումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, եւ իրականացված աշխատանքների շնորհիվ փետրվարի 10-ին կայանալիք Երեւանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը համաժամանակյա ռեժիմով կհեռարձակվի: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետը հանձնարարել է հանրությանը իրազեկել ավագանու նիստը համաժամանակյա ռեժիմով դիտելու հնարավորության մասին, ինչպես նաեւ քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրել համապատասխան հղումը:





























