Չինաստանում տղամարդն ուշքի է եկել դագաղում պառկած, սեփական հուղարկավորության ժամանակ: Հաղորդվում է, որ մինչ այդ 45-ամյա չինացին շուրջ երեք ամիս պառկած է եղել հիվանդանոցում:

Ընկերների խոսքով, հիվանդանոց փոխադրվելու օրը Գո Լյուն հաճելի ժամանակ է անցկացրել իրենց ընկերակցությամբ: Բոլորը խմել եւ ծխել են: Լյուի ծխախոտը ցած է ընկել եւ տղամարդը կռացել է՝ այն բարձրացնելու համար, եւ անսպասելիորեն գետին է ընկել:

Հայտնի է, որ տղամարդը շատ է ծխել, օրական երկու տուփ: Հնարավոր է՝ հենց դա էլ Գո Լյուին հասցրել է հիվանդանոց: Ամեն դեպքում, այդպես էլ ասել բժիշկները՝ նրա առողջանալու հինգ տոկոս հնարավորություն կանխատեսելով:

Ըստ Informing-ի, երեք ամիս անց բժիշկները կնոջն ասել են, որ նա մահացել է: Եվ որքան մեծ է եղել հուղարկավորության մասնակիցների զարմանքը, երբ տղամարդը հանկարծ սկսել է շարժվել եւ արտասվել: Գո Լյուին անմիջապես տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժին: