Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը: Բացահայտվել է գողության` 20, խարդախության` 16, յուրացման 3 եւ խուլիգանության 4 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  մարմնական վնասվածք հասցնելու  3 եւ գողության 2 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 24-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: