2014 թ. դեկտեմբերի 29-ին 1990 թ. ծնված Մերի Զ.-ն ոստիկանության Կապանի բաժնում դիմում էր ներկայացրել, որ իրեն անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մերի Զ.-ի հեռախոսը Կապանի Երկաթուղայինների 2-րդ նրբանցքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից, գողացել է 1989 թ. ծնված Գարեգին Բ.-ն: Նա տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հեռախոսը:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:





























