Փետրվարի 1-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 31-ամյա Լիանա Վ.-ն եւ հայտնել, որ ժամը 16.00-ին Երեւանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 10 շենքի մոտ անհայտ անձը իր ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 23.000 դրամ եւ 300 դոլար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հիշյալ կողոպուտը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 24-ամյա Արթուր Զ.-ին:

Արթուր Զ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: