Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը հեռանում է իր պաշտոնից, հաղորդում է CBC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Աղբյուրների փոխանցմամբ՝ Ջոն Բերդն իր թիմին հայտնել է, որ չի հավակնում հերթական ժամկետով զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը եւ իր հրաժարականի մասին կհայտարարի այս շաբաթվա ընթացքում:
Բերդը Կանադայի ԱԳՆ-ն գլխավորում է 2011-ի մայիսի 18-ից: Երկար տարիներ բերդին համարում են Ստիվեն Հարփերի կառավարության ամենաազդեցիկ դեմքերից մեկը, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ մի քանի տասնյակ մարդիկ Պաղեստինում ձվեր ու կոշիկներ էին նետել բանակցությունների նպատակով աղեստին ժամանած Բերդի ուղղությամբ՝ Կանադայի իսրայելամետ դիրքորոշման պատճառով:





























