Բանգլադեշի արեւելքում գտնվող Չաուդոգրամ քաղաքի մոտ անհայտ անձինք դյուրավառ հեղուկով լի շիշ են նետել մարդկանցով լի ավտոբուսի մեջ, որի հետեւանքով զոհվել է 7 մարդ, եւս 15-ը տարբեր աստիանի վնասվածքներ են ստացել:

«7 մարդ ողջ-ողջ այրվել են ավտոբուսում: Հինգ ուղեւորներ պայքարում են մահվան դեմ, քանի որ նրանց մարմնի 40-80 տոկոսն այրվել է: Նրանց տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներ»,-ասել է տեղի ոստիկանության մամուլի ծառայության ղեկավարը՝ հավելելով, որ եւս 10 ուղեւորներ տուժել են՝ փորձելով դուրս պրծնել ավտոբուսից:

Ոստիկանությունը շուրջկալներ է կազմակերպում մոտակա գյուղերում, սակայն այս պահին դեռ ոչ մեկին չի հաջողվել ձերբակալել: Նախնական տեղեկություններով ավտոբուսի վրա հարձակվողները եղել են ընդդիմադիր Բանգլադեշի ազգայնական կուսակցության կողմնակիցները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: