Բրազիլիայի ռազմածովային ուժերին պատկանող նավը Ատլանտյան օվկիանոսում շնաձկների հարձակումից փրկել է հոլանդացի զբոսաշրջիկ ճանապարհորդին։  Որոնողական աշխատանքներն սկսվել էին այն բանից հետո, երբ Էբրահիմ Հեմաթնիան ռադիոկապի միջոցով տագնապի ազդանշան էր ուղարկել։ Հաղորդվում է, որ նրա նավի վրա հարձակված շնաձկները վնասել էին ղեկը։

Հոլանդացի Հեմաթնիան Ատլանտյան օվիակնոս էր դուրս եկել 2014թ. նոյեմբերի 23-ին Դաքարից։ 4 տարվա ընթացքում նա պլանավորում է շրջագայել ողջ երկրագնդով՝ անցնելով 50 հազար կմ, որից 35 հազարը՝ ծովով, իսկ 15 հազարը՝ ցամաքով

Հոլանդիայի քաղաքացին շուրջերկրյա ճանապարհորդության էր դուրս եկել վեցմետրանոց միատեղ նավով, որն ունի առագաստակայմ եւ ոտնակի շարժակ, ինչը հնարավորություն է տալիս  այնդ նավով ճանապարհորդել ոչ միայն ծովով, այլ նաև ցամաքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։