Կուբայի «Գրանմա» թերթն այսօր՝ փետրվարի 3-ին, վերջին կես տարում առաջին անգամ հրապարակել է 88-ամյա Ֆիդել Կաստրոյի լուսանկարները:
Թերթում լույս է տեսել հոդված, որը վերնագրված է. «Ֆիդել. միակն իր տեսակի մեջ»:
Հոդվածում ներկայացվում է Կուբայի հեղափոխության առաջնորդի զրույցը Հավանայի համալսարանի ուսանողների հետ, հաղորդում է Gazeta-ն:































