ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկել են Գերմանիայից փոխհատուցում պահանջել ԽՍՀՄ-ի վրա հարձակման համար։ Գումարի չափը, որը պլանավորվում է Գերմանիային ներկայացնել իբրեւ պատերազմական տուգանք, փետրվարի 3-ին կսահմանի  այդ նպատակով ստեղծված հատուկ աշխատանքային խումբը, հաղորդում է «Իզվեստիա»-ն։ 

«Փաստացի Գերմանիան ԽՍՀՄ-ին ոչ մի պատերազմական տուգանք չի վճարել Հայրենական պատերազմի տարիների ավերածությունների եւ վայրագությունների դիմաց։ Պատերազմից հետո ԳԴՀ-ի հետ ձեռք էր բերվել համաձայնություն պատերազմական տուգանքի հարկումը դադարեցնելու մասին, իսկ ԳԴՀ-ի, իսկ առավել եւս վերամիավորված Գերմանիայի հետ նման համաձայնություն չկա, ինչը նշանակում է, այդ հարցը դեռ փակված չէ»,- հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Միխաիլ Դեգտարեւը։

Նա հիշեցրել է, որ Գերմանիան փոխհատուցել է հասցված վնասը նույնիսկ այն երկրներին, որոնք չեն մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Նրա խոսքով՝ Իսրայելը ավելի քան 60 մլրդ եվրո փոխհատուցում է ստացել «ազգային-սոցիալիստական անարդարությունների» դիմաց։

«Ստացվում է, Գերմանիան փոխհատուցում է վճարել Հոլոքոստի զոհերին, սակայն անտեսել է սպանված 27 մլն  ԽՍՀՄ քաղաքացիներին։ Կարծում եմ, ընդհանուր գումարը, որը Գերմանիան որպես  պատերազմական  տուգանք պետք է վճարի Ռուսաստանին՝ իբրեւ ԽՍՀՄ իրավահաջորդի, պետք է կազմի առնվազն 3-4 մլրդ եվրո»,- նշել էպատգամավորը։ 

Փորձագետները կարծիք են հայտնել, որ թեպետ Գերմանիային ներկայացվող պահանջն արդարացի է, սակայն պատերազմից 70 տարի անց պատերազմական տուգանք ստանալը իրատեսական չէ։