Ճապոնիայում ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացված ռեժիմ է սահմանվել, հաղորդում է Kyodo-ն:

Ուժեղացված ստուգումների են ենթարկվում երկիր ժամանող նավերն ու օդանավերի ուղեւորները։ Ուժեղացված է օդանավակայնների եւ երկաթուղային կայարանների հսկողությունը։

Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվում արտերկրում գտնվող Ճապոնիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է Gazeta-ն։

Հունվարի 31-ին իսլամական պետության գրոհայինները մահապատժի են ենթարկել ճապոնացի Քենձի Գոտոյին: Ավելի վաղ մահապատժի էր ենթարկվել մեկ այլ ճապոնացի պատանդ Խարունա Յուկավան:

ՌԴ գերագույն դատարանի կողմից «Իսլամական պետություն» եւ «Ջեբխաթ ան-Նուսրա» խմբավորումները ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություններ, եւ դրանց գործունեությունը Ռուսաստանում պաշտոնապես արգելվել է: