ԱՄՆ-ում ձյուն մաքրող մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը, հաղորդում է New York Post-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ուեյմութում (Մասաչուսեթս նահանգ) բնակելի համալիրի մոտ, փետրվարի 2-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում:

Կինը ստացած վնասվածքներից հենց տեղում մահացել է:
Ձյուն մաքրող մեքենայի վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: