Փետրվարի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարԿարեն Ճշմարիտյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ փոխգործակցությունը եւ շեշտել համատեղ իրականացվող ծրագրերի կարեւորությունը, քանի որ դրանք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետության եւ մասնավոր հատվածների համագործակցությանը եւ համահունչ են երկրի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կլաուս Գերհաուզերն անդրադարձել է Ասիական զարգացման բանկի 2014-2018թթ. Երկրի գործընկերության ռազմավարությանը, ԱԶԲ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման, կանանց ձեռներեցության զարգացման աջակցության ծրագրերին, 2015 թվականինԱԶԲ-ի հետ համատեղ կազմակերպվելիք միջազգային ներդրումային համաժողովին, ԱԶԲ-ի կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակությանը եւ այլ` ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:





























