Ոսկու գինը Նյու Յորքի Comex բորսայում շարունակում է անկում ապրել չորրորդ նստաշրջան անընդմեջ: Այս մասին վկայում աճուրդների տվյալները:
Այսպես, ոսկու փետրվարյան ֆյուչերսն էժանացել է՝ հասնելով 1270.10 դոլլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց եւ 0.11 տոկոս անկում արձանագրելով: Իսկ ահա արծաթի մարտ ամսվա ֆյուչերսն 0.17 տոկոս անկում է արձանագրել՝ կազմելով 17.02 դոլլար տրոյական ունցիայի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Ոսկու գների անկման պատճառն այն է, որ հունական իշխանությունները չեն ցանկանում զրոյացնել պարտքերը՝ փոխարենը ձգտելով հին պարտատոմսերը փոխարինել նորերով:
Մարտ ամսին Չինաստանում կսկսվի ազատ շուկայում ոսկու գնի սահմանման գործընթացը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, ոսկու գնի անկման պատճառներից է ներդրողների մտավախությունը՝ կապված տնտեսական աճի ֆոնին ԱՄՆ-ում տոկոսային դրույքների հնարավոր բարձրացման հետ:





























