Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին  բանակցությունների նպատակով մեկնում է Բաքու:

Այցի ընթացքում Ն. Զեյբեքչին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաեւի, փոխվարչապետ Յաղուբ Էուբովի եւ այլ պաշտոնատար անձացն հետ:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղիները: Հնարավոր է նաեւ մի շարք փաստաթղթերի ստորագրում: