Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները 28-ամյա Ահարոն Բ.-ի տանը եւ օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում, հյուրասենյակի բազմոցի միջից, հայտնաբերել եւ առգրավել են «ՏՕԶ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:





























