Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 40-ամյա Հարություն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ նա խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերին Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 22 հասցեի բակից գողացել է 65-ամյա Արարատ Գ.-ին պատկանող շարժական ձուլարանը` վերջինիս պատճառելով մոտ 460.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:





























