Ոստիկանության Իջեւանի բաժին է ներկայացել 54-ամյա Սոս Ի.-ն եւ կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ եւ «ՏՕԶ» տիպի 10 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է նույն օրը Աչաջուր գյուղում գտնվող իր հայրական տան տանիքի ծածկը վերանորոգելու ժամանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: