Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները 33-ամյա Կարեն Խ.-ի որսորդական հրացանի պահպանության պայմանները ստուգելու ընթացքում՝ տան ննջասենյակում գտնվող չհրկիզվող պահարանում «ՏՕԶ-34-Պ» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանի հետ միասին հայտնաբերել եւ առգրավել են «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի` 16 եւ «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «Աուտո» տիպի գազային ատրճանակ եւ 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 2 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Խ.-ի հայրը` 64-ամյա Միշա Խ.-ն, հայտարարել է, որ գազային ատրճանակը պատկանում է աներորդուն` 50-ամյա Գնել Կ.-ին, իսկ «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 16 եւ «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտներն իրեն 1992 թ. տվել է Արամայիս Ա.-ն, ով մահացել է 2012 թ.:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: