Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 22-ամյա Նորիկ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ եւ 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքներով: