Ոստիկանության Աշոցքի բաժնի եւ ՀՀ ԱԱԾ ՍԶ «Բավրա» սահմանային անցակետի ծառայողները Բավրայի սահմանային անցակետից բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 15-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:





























