Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 4, մաքսանենգության եւ խուլիգանության 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 եւ խուլիգանության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 3-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: