Կահիրեի օդանավակայանում խստացվելեն անվտանգության միջոցառումները տարբեր տերմինալներում երկու ռումբ հայտնաբերելուց հետո, գրում է Reuters -ը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում իր աղբյուրները։

«Ռումբերը հայտնաբերվել են երեքշաբթի էլեկտրական սարքավորումների միջոցով»,- նշում են գործակալության աղբյուրները, մեջբերում է  Gazeta-ն։

Այս պահին գործով ձերբակալվածներ չկան։ Օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները վերանայում են տեսագրությունները հանցագործի անձը պարզելու համար։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կահիրեի կենտրոնում պայթյուն է որոտացել։