Մոսկվայում իրավապահ մարմինները հասարակաց տան գործունեություն են կասեցրել: Հասարակաց տունը հայտնաբերվել էր Սադովո-Սամոտեչնայա փողոցի վրա գտնվող տներից մեկում:
Օպերատիվ գործողությունների ընթացքում իրավապահ մարմինները երեք մարմանվաճառի են ձերբակալել: Վերջիններս պատմեցին, որ հասարակաց տանն ընդհանուր առմամբ տաս հոգի էին աշխատում: Ընդ որում՝ անօրինական բիզնեսի տերերը բավականին խիստ էին մոտենում անձնակազմի ընտրությանը: Նրանք աշխատանքի էին վերցնում բացառապես ամուսնացած եւ բարի համբավով կանանց, հաղորդում է НТВ-ն:
«Այս կազմակերպության աշխատանքի յուրահատկություններից մեկն այն էր, որ այստեղ աշխատելու համար ընտրվում էին բացառապես ամուսնացած եւ բարի համբավով կանայք, որոնց ամուսինները որոշակի շրջանակներում բավականին ազդեցիկ մարդիկ են: Ձերբակալվածները հայտնել են նաեւ, որ ամեն շաբաթ բժշկական զննության են ենթարկվում, եւ նրանց առողջությանը հետեւում է այսպես կոչված մաման», - հայտնել ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության մամլո ծառայության խոսնակ Մարգարիտա Մասլովան:
Այժմ իրավապահները որոնում են անօրինական բիզնեսի կազմակերպիչներին: Նրանց սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում:




























