Տարբեր կարգի «տզրուկներին» հասու չէ, թե ինչու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտահոգվում հայրենիքի եւ հայրենակիցների համար, ովքեր ստիպված են լքել երկիրը: Այդ մասին փետրվարի 2-ին, խորհրդարանում փոքր եւ միջին բիզնեսի շրջանում մեծ հնչեղություն առաջացրած «Շրջանառության մասին հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Թող այդ տզրուկները չզարմանան, թե ինչու ենք մենք հաճախ հանդիպում սփյուռքի հետ: Հիմնականում մենք հանդիպում ենք նրանց հետ, ովքեր իրենց եւ իրենց ընտանիքին պահել են ոչ մեծ բիզնեսով, սակայն ստիպված են թողնել եւ հեռանալ, քանի որ ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է փոքր ու միջին բիզնեսի մեջքը կոտրելու համար», - հավելել է նա: Զոհրաբյանի խոսքով՝ արտագաղթողները անհամբերությամբ սպասում են՝ երբ կգա նոր իշխանություն, որը աշխատանքի եւ կյանքի պայմաններ կստեղծի եւ չի խարխլի մարդկանց բարեկեցության հիմքերը:





























