Պակիստանի հյուսիս-արեւմուտքում Քուրամ մարզի շրջանում պայթյունի արդյունքում առնվազն 4 պակիստանցի զինյալ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Dawn պակիստանյան պարբերականը, ռումբը պայթել է բանակային շարասյան ճանապարհին՝ Վարմագայ շրջանում: Հրդեհի հետեւանքով վնասվել է զինվորականների ավտոմեքենան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռեւս իր վրա չի վերցրել պատահածի պատասխանատվությունը:
Պակիստանի զինված ուժերը հուլիսի 15-ին հայտարարել էին «Ալ-Քաիդա», «Թալիբան» զինյալների դեմ: Զարբ-ե-Ազբ անվանումով «ունիվերսալ գործողության» մեկնարկի մասին: Հատուկ գործողությունում մոտ 30 հազար պակիստանցի զինյալներ են աշխատում:



























