Իշխող ռեժիմը սպասարկող խոշոր բիզնեսմեններին կարելի է հատ-հատ թվարկել։ Այս մասին փետրվարի 3-ին խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
«Ես անուն առ անուն ճանաչում եմ նրանց բոլորին, որոնք իշխանության թեթեւ ձեռքով ընտրությունների ժամանակ մեքենայություններ են անում։ Դե ընտրությունները կրկնվելու սովորություն ունեն։ Այդ պատճառով էլ իշխանությունը մտածում է՝ նրանք մեզ դեռ պետք կգան։ Դրա համար էլ նրանց ձեռք չեն տալիս, այլ փոխարենը պահանջում են, որ փոքր բիզնեսը մատնի խոշորին։ Իսկ խոշոր բիզնեսը աճում եւ բարգավաճում է, սպասարկում է ձեզ ընտրակեղծիքների ժամանակ, իսկ դուք էլ օգնում եք նրանց մաքսատանը»,- հայտարարեց Զոհրաբյանը։
Դրա ի պատասխան՝ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը նշեց. «Այո, կան, օրինակ, շատ խոշոր գործարարներ, որոնք շատ ազնիվ են աշխատում։ Եվ մենք այդ մասին գիտենք»։
Ակնհայտ է, որ Սահակյանն ակնարկել է Գագիկ Ծառուկյանին։





























