Մոսկվայի բորսայում ԱՄՆ դոլարն ու եվրոն նկատելիորեն նվազում են՝ արձագանքելով նավթի համաշխարհային գների զգալի աճին, մասնավորապես, դոլարն իջել է 67 ռուբլու նշագծից, իսկ եվրոն իջել է 76 ռուբլուց, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Դոլարի փոխարժեքը կազմել է 66,7 ռուբլի, ինչը 1,72 ռուբլով ավելի ցածր է նախորդ աճուրդային օրվա մակարդակից: Եվրոն նվազել է 7,86 ռուբլով՝ մինչեւ 75,595 ռուբլի: Երկարժութային զամբյուղի արժեքը (0.55 դոլար եւ 0.45 եվրո) իջել է 1,78 ռուբլով՝ մինչեւ 70,7 ռուբլի: