Երեւանի Ամիրյան 5 հասցեում այսօր՝ փետրվարի 3-ին, քիչ առաջ հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեցին ականատեսները:
Նրանք նկատել են ուժեղ ծուխ, այնուհետեւ դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները: NEWS.am-ի թղթակցին ՏԿԱԻՆ-ից հայտնեցին, որ որեւէ լուրջ բան չկա, ծխնելույզից էր ծուխ դուրս եկել: Իսկ թե կոնկրետ որ հիմնարկությունում է եղել դեպքը, չհայտնեցին՝ հավելելով,որ դեռ ճշտվում է:
Նշենք, որ տարածքում գտնվում է «Սեգաֆրեդո» սրճարանը, «Երեւան պանդոկը», բազմաբնակարան շենքեր եւ այլն:





























