Մոսկվայի կենտրոնում, այսօր՝ փետրվարի 3-ին, երկու վրացի «օրենքով գողի» են ձերբակալել՝ Տախա եւ Կախա մականուններով:
Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկու «հեղինակություններին», ինչպես նաեւ հանցավոր աշխարհի եւս 15 առաջնորդների, ձերբակալել են հատուկջոկատայինների օգնությամբ:
Տախայի մոտ, որը կասկածվում է Բայկալի մարզի տարածքում մի շարք հանցագործություններ կատարելու մեջ, հայտնաբերվել է այլ անունով անձնագիր: Ներկայումս նա կասկածվում է հափշտակության մեջ, հաղորդում է НТВ-ն:
Ներկայումս ոստիկանները պարզում են ձերբակալվածների առնչությունը միի շարք հանցագործությունների:




























