Մայրաքաղաքի վարչական շրջաններում անցյալ տարվա մարտից սկսված եւ դեկտեմբերին ավարտված աշխատանքներից հետո նախատեսված 727 մուտքի փոխարեն նորոգվել է 821 մուտք:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խնդրին ցուցաբերվել է համալիր մոտեցում. ի տարբերություն նախորդ տարիների, վերանորոգվել են ոչ միայն մուտքերը, այլեւ հարկաբաժիններն ամբողջությամբ: Ծրագիրը կյանքի է կոչվել Երեւանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների եւ համատիրությունների համագործակցությամբ:

Ծրագիրը կշարունակվի նաեւ 2015 թվականին: Ցանկում կներառվեն առաջնահերթ նորոգման կարիք ունեցող շքամուտքերը: