Փետրվարի 1-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Անի Գ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 00.10-ից 00.20-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Բագրատունյաց փողոցի 5/3 հասցեում գործող սուպերմարկետում գողացել են իր բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 34-ամյա Աշոտ Ս.-ն, որը ժամը 13.30-ին Թերլեմեզյան փողոցի թիվ 16 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: