Պարզվում է, չհիվանդանալու եւ անգամ գեղեցիկ կազմվածքը պահպանելու համար անհրաժեշտ է ամեն օր բալ ուտել կամ գոնե բալի հյութ խմել։ ԱՄՆ Միչիգանի համալսարանի գիտնականները այս պտուղների օգտակարությունը պարզել են փորձի միջոցով։ Լաբորատոր պայմաններում պահվող առնետները երեք ամիս շարունակ հատուկ դիետա են պահպանել։ Չափավոր քանակությամբ ածխաջրեր եւ մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդի հետ մեկտեղ կրծողներին նաեւ բալ են առաջարկել։ Ընդ որում այս պտղի գործածումը պետք է կազմի օրական սննդակարգի մեկ տոկոսը։
Կարող ենք պատկերացնել գիտնականների զարմանքը այն պահին, երբ «բալի դիետայից» հետո առնետների հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց օրգանիզմում խոլեստերինի քանակը նվազել է, ինչի հետեւանքով նվազել է նաեւ սրտանոթային հիվանդությունների ռիսկը, տեղեկացնում է Informing-ը։
Փորձը կատարել են նաեւ մարդկանց շրջանում, որոնց ամենօրյա սննդակարգում ներառել են մեկ բաժակ բալի հյութ։ Որոշ ժամանալ անց, նիհարելուց զատ, մարդիկ նշել են, որ իրենց ինքնազգացողությունը զգալիորեն լավացել է ։
Ակնհայտ է, որ բալը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Բալի հատիկներում կան նաեւ թթուներ, հանքանյութեր, միկրոտարրեր եւ վիտամիններ, որոնք պակաս դեր չեն խաղում մարդու ամենօրյա սննդակարգի մեջ։





























