Բրիտանական «Oliver’s Travels» ընկերությունը հարսանիքը անսպասելի անձրեւով չփչացնելու եղանակ է մտածել։

Նոր ծառայությունը նորապսակներին տրամադրվում է 100 հազար դոլարով։ Ընկերության օդերեւութաբանները եւ օդաչուները սկսում աշխատել հանդիսությունից երեք շաբաթ առաջ։ Արծաթի յոդիդի ջրային գոլորշին ամպերում կոնդենսացվում է, իսկ հետո անձրեւ է տեղում։ Այսպիսով, փորձագետները անձրեւներ են առաջացնում, որպեսզի հարսանիքի օրը տեղումներ չլինեն, հաղորդում է «The Independent»-ը։

Դեռեւս «անձրեւային փորձագետներն» աշխատում են միայն Ֆրանսիայի տարածքում, սակայն շուտով գործունեություն կծավալեն Բրիտանիայում։

Թեեւ այդ միջոցը կիրառվել է Չինաստանում, մասնավորապես՝ Օլիմպիական խաղերի ժամանակ, փորձագետները դրա արդյունավետության վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն։