Ամերիկացի եւ կանադացի մարդաբանները հետազոտություն են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ լեզվի փոփոխության եւ դրա կրողների աշխարհագրական տեղակայման միջեւ կապ կա:
Ըստ գիտնականների, հետազոտության համար օգտագործել են 246 պոպուլյացիների գենետիկ տվյալները, որոնք խոսել են 782 ֆոնեմ (ձայնային բաղադրիչ) ներառող 2.082 լեզվով: Օրինակ՝ ռուսերենում շուրջ 42 ֆոնեմ կա, անգլերենում՝ մինչեւ 45:
Ուսումնասիրության արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ որոշակի լեզվի կրողի բնակության միջավայրը եւ դրա աշխարհագրական դիրքն ուղղակիորեն կապ ունեն այդ լեզվի կրողների գենետիկ տարբերությունների եւ լեզուների ֆոնոլոգիական հեռավորության հետ:
Հետեւաբար, ըստ Informing-ի, որքան իրար մոտ են բնակվում որոշակի լեզվի կրողները, այնքան ավելի շատ են նման նրանց գենոտիպերն ու ֆոնեմները:
Բացի այդ, մասնագետների համոզմամբ, այն լեզուները, որոնք աշխարհագրական մեկուսացման պայմաններում են, ավելի շատ են ենթակա այլ լեզուների ֆոնեմների ներթափանցմանը:





























