Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, փետրվարի 3-ին, ժամը 00.05-ին, Երեւանի Հերացու փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 26-ամյա Օլեսյա Զ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. դեկտեմբերի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):