Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 56-ամյա Աշոտ Ե.-ն եւ կամավոր հանձնել մեկփողանի որսորդական հրացան, «Ֆ1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ եւ ինքնաձիգի 45 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: