Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հաղորդում էր ստացվել, որ թիվ 42 համարի երթուղային ավտոբուսում գողացել են 23-ամյա Անի Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ, բջջային հեռախոսի քարտ եւ տան բանալիները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները Մոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 34-ամյա Գեղամ Վ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:





























